Պաշտոնական էջերի առաջարկ

«Dasaran.am» կրթական ծրագիրը կազմակերպություններին այսուհետ կընձեռի բացառիկ հնարավորություն` Dasaran.am կայքում ունենալ և վարել սեփական պաշտոնական էջը, որի ցանկացած թարմացում անմիջապես կցուցադրվի էջին հետևող բոլոր օգտագործողների լրահոսում: Կազմակերպությունն ինքն է որոշելու, թե իր պաշտոնական էջն ինչ բաժիններ ու բովանդակություն ունենա և էջի պատին ինչպիսի տեղեկատվություն տարածվի կազմակերպության գործունեության, արտադրանքի կամ մատուցած ծառայությունների մասին:
intro 1
Սա մարքեթինգի ոլորտում մի նոր հարթակ է, որը թույլ կտա կազմակերպություններին անմիջական կապի մեջ լինել ՀՀ իրական սպառողների հետ, ներկայացնել իրենց գործունեությունը, առաջարկվող արտադրանքները կամ ծառայությունները: Այստեղ յուրաքանչյուր էջի արդյունավետությունն ուղիղ համեմատական է էջի արդյունավետ վարմանը, որը կարող է անսահման հնարավորություններ բացել կազմակերպության առաջ, քանի որ Dasaran.am-ի օգտագործողները հանդիսանում են պոտենցիալ սպառողներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Նշենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` գրեթե բոլոր քաղաքների ու գյուղական համայնքների դպրոցների մոտ կեսը` այս պահին ունենալով 579.266 գրանցված օգտագործող, որից 274.939-ը ծնողներ (միջինում 25-55 տարեկան), նույնքան աշակերտներ (6-18 տարեկան), 757 տնօրեններ և 28.631 ուսուցիչներ: Տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ վերոնշյալ տարիքային խմբերը համարվում են շուկայի ամենաակտիվ սպառողները:

Կորպորատիվ էջ

Այժմ ներկայացնենք, թե ինչ հնարավորություններ կունենա կազմակերպության էջը Dasaran.am-ում.

• Ընկերության պաշտոնական էջում տեղադրել ընկերության լոգոտիպը (172 X 172 px), որի պատկերով տարածված հղումները կցուցադրվեն օգտագործողի պատին,

• Ընկերության պաշտոնական էջում տեղադրել թեմատիկ նկար (719 X 270 px). այս նկարը հայտնվում է օգտագործողի պատին, երբ նրա ընկերներից որևիցե մեկը հավանում է այդ էջը` լրացուցիչ խթան հանդիսանալով էջը հավանած մարդկանց թիվն ավելացնելու հարցում: Նշենք, որ թեմատիկ նկարը գտնվում է էջի ամենատեսանելի մասում, ուստի կարող է ծառայել նաև որպես գովազդային վահանակ:

• Լրացնել «Ընկերության մասին» հատվածը: Այստեղ կարող եք մանրամասն ներկայացնել կազմակերպության առաքելությունը, նպատակները, անցած ուղին, ինչպես նաև գործունեությունը, մատուցվող ծառայությունները կամ արտադրանքը:

Բաժիններ

Կորպորատիվ էջում նաև հնարավորություն կա ավելացնելու բաժիններ: Այստեղ, ըստ կազմակերպության ցանկության, կարող են ավելացվել այնպիսի բաժիններ, ինչպիսիք են, օրինակ.

• Կազմակերպության կոնտակտներ, • Կազմակերպության անձնակազմի մասին տվյալներ, • Մատուցվող ծառայությունների ցանկ (արտադրատեսակներ), • Գործընկերներ • Իրականացվող ակցիաներ և այլն:

Բաժինները կարելի է ըստ կարևորության տեղադրել էջի վերին մասում` թեմատիկ նկարի տակ կամ ձախ հատվածում` լոգոտիպի տակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում կարող են որոշ բաժիններ կորցնել իրենց արդիականությունը կամ ձեռք բերել ավելի մեծ կարևորություն, կազմակերպությունը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ ավելացնել, ջնջել կամ վերադասավորել բաժինները:

Սոցիալական ակտիվություն

Dasaran.am-ը հնարավորություն է տալիս կազմակերպությանը ակտիվորեն վարել իր էջը` տեղադրելով և տարածելով տարատեսակ տեղեկատվություն, այդ թվում նաև` տեքստեր, հղումներ, նկարներ, ինչպես նաև տեսանյութեր: Նշենք նաև, որ օգտագործողները հնարավորություն կունենան գրել իրենց կարծիքները տարածված նյութերի մասին, ինչը կազմակերպությանը հնարավորություն կտա կատարել որոշակի վերլուծություններ, եզրահանգումներ, ինչպես նաև հիմք կհանդիսանա կազմակերպության որոշումների ընդունման համար թե´ էջի ակտիվ վարման, թե´ կազմակերպության գործուներության վերաբերյալ:

Հարցումներ

Dasaran.am-ը հնարավորություն է տալիս կազմակերպություններին իրենց էջում տեղադրել հարցում: Այն կցուցադրվի տվյալ կազմակերպության էջը հավանած օգտագործողների պատին: Նշված հարցումը ստեղծում է կազմակերպությունը` նշելով տրվող հարցը, ինչպես նաև առաջարկվող պատասխանների քանակը և տարբերակները: Վերոնշյալ գործիքը կազմակերպությանը կօգնի ստանալ օգտագործողների կարծիքը իր տարբեր ծառայությունների, արտադրանքների, դրանց որակի, շուկայի պահանջարկի, սպառողների առաջարկների և ակնկալիքների մասին:

Հաշվի առնելով այն, որ Dasaran.am-ի բոլոր օգտագործողներն իրական մարդիկ են, որոնց տարիքն ու սեռը համապատասխանում է լրացված տվյալներին, ուստի սա կազմակերպություններին եզակի հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել շուկայի հետազոտման, սպառողների վարքագծի, վճարունակ հատվածի պահանջմունքների մասին: Ստացված տեղեկատվությունը ճշգրիտ վերլուծելու, անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու պարագայում կազմակերպությունը կարող է հիմնավորված որոշումներ կայացնել` կապված ներկայի խնդիրների լուծման, ինչպես նաև ապագա ծրագրերի իրագործման հարցում:

Էջի առաջխաղացում / Գլխավոր էջ

Dasaran.am-ում գրանցված կազմակերպությունների պաշտոնական էջերում տեղադրված հայտարարությունները օգտագործողներին գրավելու համար կցուցադրվեն նաև Dasaran.am-ի գլխավոր էջում՝ 10-25% ռոտացիայով:

Էջի առաջխաղացում / ծանուցում

Երբ էջի բովանդակությունը պատրաստ լինի, Dasaran.am կայքում գրանցված 579.266 օգտագործողները կստանան ծանուցում այն մասին, որ կարող են արդեն հետևել կազմակերպության էջին ու տեղադրվող թարմացումներին: Հավելենք, որ պարզապես անհնար է չնկատել ծանուցումը, քանի որ այն հայտնվում է էջում ամեն անգամ, երբ օգտագործողը մուտք է գործում կայք, և չի անհետանում, քանի դեռ չի փակվում օգտագործողի կողմից: Ծանուցումը նաև պարունակում է հղում դեպի տվյալ կազմակերպության էջը:

Էջի առաջխաղացում / հիշեցում

Dasaran.am կայքի վերին աջ հատվածում կտեղադրվի նաև հիշեցում այն մասին, որ տվյալ կազմակերպությունն արդեն գրանցված է Dasaran.am-ում: Սա, ի տարբերություն ծանուցման, մշտապես տեսանելի է, օգտագործողը չի կարող փակել այն: Հիշեցումը նույնպես կպարունակի հղում, որը կտանի դեպի կազմակերպության էջը:

Էջի առաջխաղացում / առաջարկվող էջեր

Dasaran.am-ի կողմից մշակվել է «Արհեստական ինտելեկտ» համակարգ, որը հաշվի է առնում օգտագործողների տարիքը, սեռը, նախասիրությունները, այսինքն` թե նա ինչ խմբերի է անդամակցում, ինչ թեմաներով նյութեր է տարածում: Ըստ դրա նրա լրահոսում կցուցադրվի ընկերության էջը, որը կառաջարկվի հավանել` ավելացնելով էջին հետևողների թիվն ու բարձրացնելով էջի արդյունավետությունը:

Էջի առաջխաղացում / գովազդային վահանակ

Dasaran.am կայքի բոլոր էջերի (ներառյալ` գլխավոր էջը) աջ հատվածում 1 ամիս տևողությամբ կտեղադրվի 20% ռոտացիա ունեցող գովազդ, որի հղումը կտանի դեպի կազմակերպության էջը:

Կորպորատիվ էջերն` օգտատերերի տեսանկյունից

Կազմակերպության էջում սեղմելով «Հավանել» կոճակը՝ օգտագործողները կսկսեն հետևել տեղադրվող բոլոր նյութերին, որոնք կհայտնվեն իր պատին:

Կորպորատիվ էջերն` օգտատերերի տեսանկյունից

Վերոնշյալ եղանակների միջոցով կայքի օգտատերերը կտեղեկանան և կսկսեն հետևել ընկերության էջին: Կազմակերպությունն, իր էջում տեղադրելով հետաքրքրիր նյութեր, հնարավորություն կունենա էապես ավելացնել իր հրապարակումներին հետևողների քանակը, քանի որ օգտագործողներն իրենք էլ կարող են տարածել այդ նյութերն իրենց ընկերների շրջանում, իսկ Dasaran.am-ում յուրաքանչյուր օգտագործող ունի միջինում 4 ընկեր:

Կորպորատիվ էջերն` օգտատերերի տեսանկյունից

Ինչպես արդեն նշվել է, օգտատերերը կարող են տեսնել իրենց պատին նաև իրենց ընկերների հավանած էջերը` թեմատիկ նկարի պատկերով, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա էջի հետևորդներ հավաքելու համար` մեծացնելով էջի հանրաճանաչությունը:

Վիճակագրություն

Ամսական մեկ անգամ «Dasaran.am» կրթական ծրագիրը ընկերությանը կտրամադրի մանրամասն վերլուծություն` կորպորատիվ էջի ակտիվության, միացած օգտատերերի, նրանց տարիքային ու սեռային առանձնահատկությունների մասին:

Հավելյալ մատուցվող ծառայություններ
Պատվիրատուի էջն ավելի ակտիվացնելու նպատակով Dasaran.am-ը կտրամադրի հավելյալ ծառայություններ (վճարովի)` լրացուցիչ ծանուցումներ և հիշեցումներ, ինչպես նաև կայքում տեղադրվող գովազդային վահանակներ:
էջի պատրաստում. ներառում է էջի ստեղծման շրջանում բաժինների ստեղծում, բովանդակության լրացում, նկարների տեղադրում, բաժինների դասավորության համակարգում ըստ կարևորության:
էջի վարում. Եթե կազմակերպությունը չի կարող տրամադրել ժամանակ և ռեսուրսներ Dasaran.am-ի իր պաշտոնական էջը վարելու համար, ապա Dasaran.am-ը պատրաստ է տրամադրել պրոֆեսիոնալ մարքեթոլոգներ, ովքեր լավագույնս կզբաղվեն կազմակերպության էջի վարմամբ և գործունեության լուսաբանմամբ:

Մանրամասների համար զանգհարել

Հեռ.`

010 29 79 69 / 010 29 89 69

094 28 79 69 / 091 29 79 69 / 055 29 79 69