Նորություններ

Մաթեմատիկան Տեղեկատվական Տեխնոլոգիաներով

Կրթական 2019-04-19

Տպավորիչ ու արդյունավետ բաց-դաս անցկացրեց Սևանի №4 հիմնական դպրոցի IVա դասարանի երիտասարդ դասվար Ռուզաննա Նիկոլյանը: Շնորհաշատ ուսուցչուհին « Կոտորակ» թեմայի հարցումն ու ամրապնդումը կատարեց համակարգչի օգնությամբ: Նախ « ուղեղային գրոհի» միջոցով ուսուցչուհին ստուգեց աշակերտների կողմից կոտորակների յուրացման ընդհանուր մակարդակը: Այնուհետև «Խելացիներ», «Գիտակներ», և «Հանճարներ» անվանումները կրող խմբերը ստացան առաջադրանքներ որոնց լուծումները ստուգվեցին համակարգչի միջոցով: Թեման ամրապնդելու նպատակով երեխաները պատասխանեցին նաև համակարգչով տրված առաջադրանքներին, գունավորեցին պաստառի վրա ներկայացված պատկերների մասերը, լուծեցին խնդիրներ: Հաշվեկանոնի կիրառումը արմ,ատավորելու նպատակով ցուցադրվեցին սահիկահանդեսներ՝ լուծման եղանակն երի մասին: Աշակերտները բերեցին ասույթներ մաթեմատիկայի մասին: Դասը ընդմիջվեց գեղեցիկ ֆիզկուլտ – դադարով: Լավագույն մաթեմատիկոսները արժանացան ուսուցչուհու խրախուսանքին՝ մեդալների: Շնորհալի ուսուցչուհու հերթական դասը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ցանկացած դաս կարելի է վերածել աշակերտների համար տոնի, իսկ կոլոկտիվի համար՝ ուսանելի դասի՝ հետաքրքիր մեթոդների կիրառումով:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: