Նորություններ

Համո Սահյան

Կրթական 2019-04-18

Սահյանի պոեզիան նախեւառաջ Համո Սահյան անհատն է` իր սիրո տառապանքով, իր մարդկային ճակատագրի դժվարություններով, իր մանկության տարիների հիշողությամբ, իր ապրած կյանքի լույս ու ստվերով: Մեծ բանաստեղծի պատվիրաններից մեկն ասում է` «Ինձ բացակա չդնեք», որը ժամանակակից սերունդը փորձում է իրականացնել և ասում ենք` մենք Սահյանին երբեք «բացակա չենք դնի»: Այսօր 21-րդ դարի աշակերտը, պատանին , անհատը ապրեց ու ապրեցրեց սարյանական պոեզիայով հուզեց և հուզվեց: Ապրեք երեխաներ դուք իսկական ՀԱՅ եք ով ապրում է հայեցի և դաստիարակվում հայկական արժեքներ բարձր պահելով: Աշխարհում միշտ բաց են եղել Դռներս կրնկի վրա… Ելնողին չեմ ասել՝ արի՛, Մտնողին չեմ ասել՝ գնա՛։ Իմ ձեռքին ինչ որ ունեցել, Բոլորը բաշխել եմ ձրի՝ Եվ հացի պատառը վերջին, Եվ վերջին կաթիլը ջրի։ «Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է...Մեզ համար գաղտնիք է մնում, թե Հ. Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել...Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել: Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը...թեթև ու վստահ տանում են իրենց բեռը...Խոսքի վարպետը գիտե իր գործը...Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...»,-այս խոսքերի հեղինակը թատերագետ Լևոն Հախվերդյանն է, որոնք մեկ անգամ ևս ընդգծում են Համո Սահյանի մեծությունը: 105 տարի առաջ՝ 1914թ. ապրիլի 14-ին, ծնվեց Համո Սահյանը, մեր ժամանակների հրաշալի բանաստեղծներից մեկը, ով մարդու մեջ տեսավ բնությունը և բնության մեջ` մարդուն: Հ. Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Եւ պատահական չէ, որ Սահյանը բոլոր ժամանակներում վայելել է մեծ ժողովրդականություն: Ապրիլի 18-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցի դահլիճը պարուրել էր սահյանական շնչով: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Այվազյանը 9 -րդ "Ա" դասարանի հետ միասին կազմակերպել էին միջոցառում նվիրված Համո Սահյանի 105-ամյակին: Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս շրթունքս ճագում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է Կլինեմ, կմնամ այսպես...

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: