Նորություններ

Պրեմիեր լիգան նոր ռեկորդ է սահմանել

Սպորտ 2019-04-18

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Թոթենհեմ»-ը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ երկու խաղերի արդյունքով առաջ անցնելով «Մանչեսթր Սիթի»-ից։ Դա տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ։ Այդկերպ Անգլիայի Պրեմիեր լիգան գերազանցել է Իսպանիայի Լա Լիգայի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երբևէ հանդես եկած թիմերի քանակով։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում տարբեր ժամանակներում Անգլիան ներկայացրել են «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն, «Լիդս»-ը և «Թոթենհեմ»-ը: Իսպանիան տարբեր ժամանակներում ներկայացրել է «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Վալենսիա»-ն, «Աթլետիկո»-ն, «Վիլյառեալ»-ը և «Դեպորտիվո»-ն: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: