Նորություններ

Այցելություն Կենտրոնական բանկ և Թումո կենտրոն

Կրթական 2019-04-18

Արճիսի միջնակարգ դպրոցի X-XII դասարանների աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Կենտրոնական բանկը Դիլիջանում և Թումո կենտրոն: Աշակերտները նախ եղան բանկի թանգարանում ,ուր ներկայացված էին բոլոր ժամանակների հայկական դրամները ,հարևան երկրների դրամները,կենտրոնական բանկերի ՝ բոլոր ժամանակներում ստացած պարգևները: Էքսկուրսիան թանգարանում առավել հետաքրքիր էր ,քանի որ բանկի աշխատակցուհին մանրամասն և բովանդակալից բացատրեց դրանց ծագումը,հատկապես բոլոր թագավորությունների ,երեք հանրապետությունների դրամները,հոբելյանական և այլ դրամներ: Բացատրեց ՀՀ դրամի պաշտպանիչ հատկությունները:Ապա կազմակերպվեց դասախոսություն Կենտրոնական բանկի գործառույթների ,գործունեության և կառուցվածքի մասին: Բանկը նաև փոքրիկ նվերներ էր պատրաստել աշակերտների համար : Վերջում աշակերտները այցելեցին Թումո կենտրոն ,ծանոթացան գործնեությանը դիտեցին որոշ աշխատանքներ : Աշակերտներին մեծ բավականություն պատճառեց այցելությունը և նպաստեց նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: