Նորություններ

Մահաթմա Գանդիի

Կրթական 2019-04-18

Կարևորելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպվող ՙՙՀնդկական օրեր՚՚ խորագիրը կրող միջոցառումների նշանակությունը հայ-հնդկական բարեկամության ամրապնդման գործընթացին և նկատի ունենալով, որ այս տարի լրանում է մարդկության ամենալուսավոր զավակներից մեկի՝ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը, Լճկաձորի հիմնական դպրոցի 8-րդ դասարանում , պատմության ուսուցչուհի Հ. Մուսայելյանը կազմակերպեց դաս-զրույց` նվիրված Մեծ հումանիստի կյանքին և գործունեությանը : Դասն անցավ անչափ հետաքրքիր, դասի ընթացքում հնչեցին Հնդկաստանի օրհներգը, Մ. Գանդիին նվիրված մի քանի երգեր, պարեր , ինչպես նաև գեղեցիկ ցուցադրման միջոցով աշակերտները ներկայացրին նաև Գանդիի ամենակարևոր խորհուրդներից 10-ը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: