Նորություններ

Թումանյանական միջոցառումների շարքից

Կրթական 2019-04-18

<<Թումանյանական միջոցառումների շարքից>> Մեծ Լոռեցու անվանակիր դպրոցը 11.04.2019թ լայնորեն բացել էր իր դռները:Այս անգամ հյուրընկալեցինք մարզի գրողների միության նախագահ Տ. Նիկողոսյանին և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Հ. Սաֆարյանին:Միջոցառման մեկնարկը տրվեց դպրոցի բակում , և հյուրերն ու ծնողները դարձան միջոցառման դերակատարներ:Թումանյանի հերոսներն այլևս իրենը չէին, նրանք դպրոցում էին, յուրաքանչյուր անկյունում՝ քաջ նազարներ, անբան հուռիներ, սուտլիկ որսկաններ,քաջ թաթուլներ,տեր ու ծառաներ... Թումանյանական ջերմ մթնոլորտում նրա զավակները ներկայացրին հուշեր Ամենայն Հայոց Հայրիկից: Միջոցառումն ավարտվեց Թումանյանի <<Անխելք մարդը>> տիկնիկային ներկայացմամբ:

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: