Նորություններ

<<Հեքիաթի մեր աշխարհը>>

Կրթական 2019-04-15

2019 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը նշեց հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Զորավար Անդրանիկ Օզանյան N5 հիմն. դպրոցի դասվար Օֆ. Գրիգորյանը իր սաների հետ ապրիլի 15-ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին<<Հեքիաթի մեր աշխարհը>> խորագրով: Դահլիճում թևածում էր թումանյանական ոգեղեն շունչը: Տոնական, բովանդակալից ու հոգեպարար միջոցառումը հիացմունք ու մեծ բավականություն պատճառեց բոլոր ներկաներին: Թումանյա՜ն, ապրիր ու հավերժացիր մեր հոգիներում, որպեսզի անմահ մնանք և մենք` քո առաքելության հետևորդներս, քեզ պաշտող ու երկրպագող հպարտ էակներս...

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: