Նորություններ

Ինտեգրացված դաս <<Մաթեմատիկա և Գերմաներեն>>

Կրթական 2019-04-12

Լճկաձորի հիմնական դպրոցում կազմակերպվեց համագործակցային բաց դաս ՝ մաթեմատիկա և գերմաներեն առարկաների միջև միջառարկայական կապեր ստեղծելով: Արդյունքում ստացվեց անչափ հետաքրքիր դաս: Նպատակը՝  Ամրապնդել կապը երկու առարկաների միջև:  Կարողանալ մաթեմատիկական արտահայտությունները լուծել և ներկայացնել գերմաներեն :  Սեր և հետաքրքրություն առաջացնել վերոնշյալ առարկաների հանդեպ: Դասը սկսվեց բացման խոսքով /թևավոր խոսքեր մաթեմատիկայի մասին հայերեն և գերմաներեն/: Այնուհետև աշակերտները լուծեցին մի շարք մաթեմատիկական առաջադրանքներ և դրանք ներկայացրին գերմաներեն լեզվով: Դասի ընթացքում հնչեցին երգեր մաթեմատիկայի և թվերի մասին/հայերեն և գերմաներեն/: Աշակերտները լուծեցին նաև տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներ և դարձյալ ներկայացրին գերմաներեն: Այդ օրը Լճկաձորի հիմնական դպրոցի 4-րդ դասարանում իսկապես մաթեմատիկագերմանական տոն էր , որը աշակերտների համար կիազմակերպել էին գերմաներենի ուսուցչուհի Մերի Դանիելյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանը:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: