Նորություններ

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում

Կրթական 2019-04-12

<<Շիրակի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում 11.04.2019թ. տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը, լինի առակ , թե` քառյակ, հեքիաթ, թե` պատմվածք, հովվերգություն, թե` վիպերգություն: Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը`որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը, գրականության մեջ` սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում` լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները: ..Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում` որպես փայլող գագաթ:

Շիրակ, գ. Շիրակի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: