Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

Կրթական 2019-04-12

Թումանյանի պոեզիան հենց ինքը Հայաստանն է․ Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճը մեկտեղ հավաքել էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կախարդական գրչի սիրահարներին: Բեմից դեպի հանդիսատեսը վազող նրա հերոսները մեկ անգամ ևս հավաստեցին, որ Թումանյանը բոլորիս մեջ է: Անմեղ Անուշի գեղեցիկ երգն ու խաղը հանդիսատեսին մի պահ կտրեց իրականությունից: Թումանյանին մարմնավորող հերոսը ներկայացրեց գեղեցիկ ընտանիքի անավարտ պատմությունը, որդիների դաժան ճակատագրերը: Ահա 19-րդ դարի գրական մեծ համբավ ունեցող «Վերնատուն»-ը. Հերոսները հայ մեծերին շատ սիրով ու պատասխանատվությամբ էին մարմնավորում, նրանց միջև գեղեցիկ և բովանդակալից երկխոսություն էր գնում գրական ստեղծագործություններից` «Հազարան բլբուլ»-ից մինչև «Դեպի անհունը» պոեմը: Բուռն քննարկումները ընդհատվում էին ուրախ երգերով, պարերով և զրույցներով: Եվ վերջում բեմ բարձրացավ մի մեծ ընտանիք `Թումանյանի շուրջ հավաքվեցին ոչ միայն ընկերները այլ նաև իր կերտած հերոսները: Միջոցառումը մեկ անգամ ևս հավաստեց, որ Թումանյանի կախարդական գրիչը, որ ժամանակում էլ լինի, իսկական արվեստի հրաշք է:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: