Նորություններ

Խաղ -Վիկտորինա

Կրթական 2019-04-12

8.04.2019թ. Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ -վիկտորինա ՝«Մաթեմատիկան մարդկության շարժիչ ուժն է» խորագրով(ուսուցիչ՝ Հ.Ղուկասյան):Վիկտորինային մասնակցում էին 5-6-րդ երկհամակազմ դասարանի աշակերտները:Խաղի սկզբում«Արծիվներ» և «Թիթեռներ » խմբերից յուրաքանչյուրի ավագը ներկայացրեց իր թիմը: Վիկտորինան բաղկացած էր չորս փուլերից,այն պարունակում էր նախավարժանք,,արագ հաշվելու,տրամաբանական,հետաքրքրաշրժ խնդիրներ: Բոլոր աշակերտները ներկայացրին մաթեմատիկոսների կյանքից հետաքրքրաշարժ փաստեր: Հանդիսատեսին տրվեցին կատակ-խնդիրներ:Ժյուրին ամփոփեց արդյունքները, հաղթեց «Թիթեռներ» թիմը:Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Գեղարքունիք, գ. Չկալովկայի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: