Նորություններ

Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտ 2019-04-12

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 89 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացրել են Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը։ Հակոբ Մկրտչյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր։ Հակոբը, պոկելով 164 կգ և հրելով 207 կգ, երկամարտում գրանցել է 371 կգ արդյունք։ Նա պոկում վարժությունում 4-րդն էր, իսկ հրումում նվաճել է փոքր ոսկե մեդալ։ Դավիթը, պոկելով 165 կգ և հրելով 195 կգ, երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Նա փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ հրումում 4-րդ էր։ Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալ է նվաճել Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն՝ երկամարտի 370 կգ արդյունքով 1 կգ զիջելով Հակոբ Մկրտչյանին։ Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում և փոքր արծաթ՝ հրում վարժությունում։ Նշենք նաև, որ մինչ այս փոքր արծաթե մեդալ էր նվաճել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: