Նորություններ

Շախմատի 13-րդ օլիմպիադա

Կրթական 2019-04-12

<<Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի շախմատի թիմը մասնակցեց ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլի մրցումներին, որն անցկացվեց ս/թ ապրիլի 9-ին։ Թիվ 11 դպրոցի թիմը հաղթեց մարզային փուլի մասնակից բոլոր թիմերին և գրավեց պատվավոր 1-ին տեղը։ Մարզպետ Տ․Պետրոսյանի կողմից թիմին հանձնեցին 1-ին տեղի գավաթը և պատվոգիրը, իսկ բոլոր 13 օլիմպիադաների անփոփոխ հովանավոր ՀԲԸՄ-ի կողմից թիմի յուրաքանչյուր անդամ պարգևատրվեց արաժեքավոր նվերով։ Թիմին ընդունեց դպրոցի տնօրինությունը հայտնեց իր շնորհակալությունը, շնորհավորեց և աշակերտներին հանձնեց խրախուսական նվերներ և պատվոգրեր։ Թիմը իր շնորհակալությունն է հայտնում մրցաշարի ղեկավար՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ․Վարդանյանին, մրացաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Թիվ 11 դպրոցի թիմը նախապատրաստվում է մայիսին անցկացվելիք դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 11 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: