Նորություններ

《Ես միշտ Ձեզ հետ եմ, ձեր մեջ...》

Կրթական 2019-04-10

2019 թ. ապրիլի 8-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում Vա դասարանի մասնակցությամբ տեղի ունեցավ《Ես միշտ Ձեզ հետ եմ, ձեր մեջ...》խորագրով միջոցառումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին/դասղեկ՝ Մետաքսյա Սիմոնյան/։ Գեղեցիկ ու տպավորիչ էր միջոցառման մուտքը, որն սկսվեց Օվսաննա Գրիգորյանի նազանի պարով։ Աշակերտները բեմ բարձրացան 《Ա՜խ ինչ լավ են սարի վրա》երգով։ Միջոցառման ընթացքում հնչեցին գնահատանքի խոսքեր, հոգեպարար երաժշտություն, պատառիկներ նահապետական Լոռվա աշխարհից, բեմադրվեց պար, հնչեց նաև 《Անմահ Թումանյան》երգը։ Միջոցառման ընթացքում ներկա էր նաև 《Թումանյան դերասանը》, որն իր բեմական կեցվածքով և արտահայտիչ խոսքով զրուցում էր իր կերտած հերոսների հետ։ Միջոցառմանը առանձնահատուկ շուք պարգևեց Արսեն Պողոսյանի երաժշտական կատարումը։Բարձր էր միջոցառման ճանաչողական, գեղագիտական և բարոյական արժեքը։ Դահլիճում տիրում էր թումանյանական մթնոլորտ։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: