Նորություններ

Մաթեմատիկական խաղ- մրցույթ

Կրթական 2019-04-10

Սևանի №4 հիմնական դպրոցում անցկացվեց մաթեմատիկական խաղ-մրցույթ IXա (« Էվրիկա ») և IXբ ( « Քվանտ ») դասարանների միջև: Մրցույթն անցկացվեց «3 OFF» խաղի տարբերակով: Թիմերի 7-ական մասնակիցները 5 փուլերով ներկայացրին իրենց մաթեմատիկական գիտելիքները, գուշակեցին նշանավոր մաթեմատիկոսների անունները, ասույթների հեղինակներին, բացատրեցին մաթեմատիկական եզրույթներ և այլն: Մրցույթն ընդմիջվում էր երաժշտական համարներով, իսկ VIբ դասարանի հումորային պատմությունները էլ ավելի հետաքրքիր ու տպավորիչ դարձրին խաղը: Խաղ-մրցույթը ավարտվեց « Էվրիկա » թիմի հաղթանակով: Այն բնագիտամաթեմատիկական մասնախմբի հերթական գեղեցիկ մտահղացումն էր, որի կազմակերպիչներն էին մաթեմատիկայի ուսուցիչներ Հայկանուշ Գրիգորյանը և Թամարա Հակոբյանը, իսկ տեխնիկական կողմը ապահովել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Նաիրա Գաբրիելյանը: Խաղ-մրցույթը նպաստեց աշակերտների մոտ մաթեմատիկական գիտելիքների, տրամաբանության և ստեղծագործական կարողությունների դրսևորմանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: