Նորություններ

4 մեդալ՝ Ասիյատիլովի հուշամրցաշարում

Սպորտ 2019-04-08

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ապրիլի 5-7-ն անցկացվել է ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճել են արծաթե մեդալ։ Նշենք նաև, որ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: