Նորություններ

ՇԵՔՍՊԻՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ <> ԽՈՐԱԳՐՈՎ

Կրթական 2019-04-06

Գյումրու N18 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Վիլյամ Շեքսպիրին: Մասնակցում էին IX և X դասարանի աշակերտները: Ցերեկույթի ընթացքում խորությամբ ուսումնասիրվեց Վ. Շեքսպիր ստեղծագործողին և անձնավորությանը: Նպատակն էր՝ աշակերտների մեջ սերմանել հատուկ դրական վերաբերմունք համաշխարհային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի հանդեպ: Անդրադարձան Վ. Շեքսպիրի ստեղծագործությունների ընդհանուր բնութագրին, ներկայացվեց վերածննդի դարաշրջանը, Շեքսպիրի կենսագրությունը, հայտնի տեղեկություններ և առեղծվածային փաստեր: Ցերեկույթը կազմակերպել էր անգլերեն լեզվի ուսուցչուհի Գ. Կաղզվանցյանը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 18 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: