Նորություններ

ՄԱՅՐԻԿՍ ԳԱՐՈՒՆ է

Կրթական 2019-04-05

Մի արև կա, մի՛ երկինք Մի սիրտ կա ու մի՛ լուսին, Մի գեղեցիկ հայրենիք, Ու մի մայրիկ թանկագին։ Ջերմություն ու սեր, մայրություն, բերկրանք, թերևս, դրանք են գարնան ավետաբերները։ Եթե այս ամենին էլ ավելացնենք մայրության և գեղեցկության տոնը, ամբողջական կլինի գարնան եղանակային խճանկարը։ Տոնի առիթով ապրիլի 4-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի IIբ դասարանի աշակերտները դասվար Թ. Բադալյանի նախաձեռնությամբ անցկացրեցին միջոցառում 《Մայրիկս գարուն է》խորագրով։ Ջերմ տրամադրություն, անկեղծ ժպիտներ, գարնանային վառ գույներ, սրանք էին միջոցառման անտրտունջ ուղեկիցները։ Աշակերտները իրենց բարեմաղթանքները հղեցին մայրիկներին, տատիկներին և ուսուցիչներին։Աչքի ընկան ասմունքով, երգով և պարային կատարումով։ Վերջում դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ Թ. Բադալյանին։ Նշեց, որ հպարտ է և ուրախ, որ ունենք այսպիսի սերունդ, այսպիսի աշակերտներ, որոնց շուրթերից հնչած բարեմաղթանքները մայրիկների և տատիկների օրը լցրին ուրախությամբ և ջերմությամբ։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: