Նորություններ

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ...

Կրթական 2019-04-04

Այսօր` ապրիլի 4-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի դահլիճում հանդիսատես էին աշակերտ, թե՛ ուսուցիչ, ծնող, թե՛ զինվորական, երկրապահի քաջարի մարտիկներ, զինվորական պաշտոնյաներ… Միջոցառում էր` <<Ապրելու ապրիլ…>> խորագրով, որի ենթատեքստն էր <<Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել…>>: Երեք տարի առաջ այս օրը` 2016թ. ապրիլի 4-ին, հայտարարվեց քառօրյա պատերազմի ավարտ… Զգացվեց հայ ազգի միասնական լինելու ուժը, ինչն էլ ցնցեց ողջ աշխարհը… Մասնակից եղան Սյունյաց աշխարհի քաջազունները. Նրանցից ոմանք կյանքը զոհեցին, ոմանք վերադարձան հերոսացած… Հանդիսատեսը չէր կարողանում զսպել հոգու խռովքը. յուրաքանչյուրը մտովի վերապրում էր զոհվածների հետ կապված քաղցր հուշերը…Փա՛ռք հերոսներին… 4-րդ <<գ>> դասարանի աշակերտները (դասվար Հերմինե Հակոբյան) արժանին մատուցեցին պատերազմի մասնակիցներին` զոհվածների հիշատակին և հերոսացածների սխրանքներին… Նահատակվածներից ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի: Ավարտից հետո իրենց խոսքով էլ ավելի մեծացրին միջոցառման խորհրդի նշանակությունը գնդապետ Վարդան Ալեքսանյանը և դպրոցի փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը: Տարրական կրթության մ/մ նախագահ` Արևիկ Աբրահամյան

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: