Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ Ա. Ս. ՊՈՒՇԿԻՆԻ 220 - ԱՄՅԱԿԻՆ

Կրթական 2019-04-03

Գյումրու N18 միջնակարգ դպրոցում 2019 թվականի մարտի 20-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված ռուս մեծ գրող Ա. Ս. Պուշկինի 220-ամյակին, որին ներկա էին Գյումրու Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնի ներկայացուցիչները: 5-7-րդ դասարանի (ուսուցչուհի Աննա Դարբինյան) աշակերտները փոքրիկ բեմադրությունների միջոցով ներկայացրեցին Պուշկինի հայտնի ստեղծագործություններից մի քանիսը: Միջոցառման նպատակն էր հետաքրքրություն ցուցաբերել մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների նկատմամբ, ընդլայնել երեխաների գիտելիքները գրողի կյանքի ու ստեղծագործությունների, ինչպես նաև ներշնչել սեր պոեզիայի նկատմամբ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 18 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: