Նորություններ

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2019-04-03

Ապրիլի 2-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Երիտասարդ տղաներ, ովքեր մեկ օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, ովքեր իրենց կիսատ երազանքներով ու մկրտված կյանքի վերջով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին։ Նրանք երկրային մեր պահապաններն են, մեզ վերից տրված լույսի շողերն են, ովքեր անէացան հավերժական լույսի մեջ՝ դառնալով մեր երկնային պահապան հրեշտակները, և մենք՝ երկրային արարածներս, միշտ խոսքով ու երգով պետք է խնկարկենք նրանց՝ անուն առ անուն... Քառօրյա պատերազմի օրերին ապրած ցավը շաղախվեց քաջերի կատարած սխրանքների հետ և մեզ՝ ապրողներիս պարգևեց հպարտության, երկրի առաջընթացի ապահովման գործում պատասխանատվության զգացում։ Փառք ու պատիվ քառօրյա պատերազմում զոհված հերոսներին

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: