Նորություններ

Միջոցառում `նվիրված Ամենայն Հայոց Մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150-ամյակին

Կրթական 2019-04-03

2019թ. մարտի 22-ին Հրազդանի Հովհ.Թումանյանի անվան N5 հիմն. դպրոցում անցկացվեց համադպրոցական միջոցառում `նվիրված Ամենայն Հայոց Մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի 150-ամյակին: /Կազմակերպիչներ`փոխտնօրեններ Ս.Մոսրոպյան, Ս.Կարապետյան:/ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IX դասարանի աշակերտները,որոնք ներկայացրին մեծ բանաստեղծի ստեղծագործությունների գունապնակը:Այն համեմված էր երգերով,և պարային համարներով:Վերջում աշակերտները բեմադրեցին հատվածներ <<Անուշ>>-ից: Միջոցառումը մեծ խանդավառությամբ ընդունվեց դահլիճում գտնվող հանդիսականների կողմից,որոնց թվում էին նաև` մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Գայանե Եգանյանը,քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչ Արմեն Այվազյանը, դպրոցի խորհրդի նախագահ Ստեփան Կոտանյանը,դպրոցի տնօրեն Տ. Բակլաչյանը,ուսուցիչներ և ծնողներ:

Կոտայք, ք. Հրազդանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: