Նորություններ

<<Ձեզ տեսնենք…>> մրցույթ << Տեխնոլոգիա>>առարկայից

Կրթական 2019-04-03

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Ձեզ տեսնենք>> խորագրով մրցույթ vա և vբ դասարանների աշակերտների միջև <<Տեխնոլոգիա>> առարկայի ուսուցչուհիներ Ա.Գյուրջյանի և Ա. Անդրիկյանի նախաձեռնությամբ: Այն նվիրված էր կանանց տոնական միամսյակին, որի նպատակն էր բացահայտել տղաների և աղջիկների կարողությունները: Հանդիսավարների ազդարարելուց հետո <<Արև>> և << Ծիածան>> թիմերն զբաղեցրին իրենց տեղերը , ու սկսվեց մրցույթը: Մրցույթի մասնակիցները կարտոֆիլ մաքրեցին,կոճակ կարեցին, անձեռոցիկ ձևավորեցին: Աշակերտներն ապացուցեցին որ խոր գիտելիքներ ունեն << Տեխնոլոգիա>> առարկայից: Մրցութային համարները ընդմիջվում էին աշակերտների գեղեցիկ ասմունքով, երգերով ու աղջիկների հեզաճկուն պարով: Հաղթեց <<Ծիածան>> թիմը ,բայց բոլորն էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն , սովորելու ձգտում… Մրցույթի ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին գրենական պիտույքներ: Բոլորը բարձր տրամադրությամբ հեռացան՝ իրենց հետ տանելով անմոռաց հուշեր: Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: