Նորություններ

Մոմավառություն Արճիսի դպրոցում՝ նվիրված Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Կրթական 2019-04-02

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հիշատակի ցերեկույթ էր և մոմավառություն ՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին : Աշակերտները ասմունքով ու երգով ոգեկոչեցին քաջ հայորդիներին ,ներկայացրին պատերազմի պատմությունը:Ապա իրենց իսկ ձեռքով պատրաստված, <<Մեզ բացակա չդնեք>> խորագիրը կրող պաստառի մոտ ՝ զոհված հերոս հայորդիների նկարների առջև ծաղիկներ խոնարհեցին և սկսվեց մոմավառությունը: Մոմավառությանը մասնակցեցին բոլորը ՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլ աշխատողներ: Մոմավառությունն ու հիշատակի ցերեկույթը մեկ անգամ ևս փաստեց օրվա խորհուրդը և հիշեցրեց, որ ապրողներս ընկածների պարտապաններն ենք:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: