Նորություններ

Համահայկական թելադրության տոնը ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում կմեկնարկի մարտի 30-ին

Ուշագրավ 2019-03-28

«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի կանցկացվի մարտի 30-ին՝ ժամը 13.00-ին, միաժամանակ մի քանի հարթակներում, այս տարի նաև արևմտահայերենով: Ըստ ԿԳՆ տեղեկացման՝ թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Հ. Թումանյանի 150-ամյակի հետ: Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը: Ըստ որում, գնահատականն ուղարկվելու է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվելու: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գյումրու Հայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները: Այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել հետևյալ երկրներում ու քաղաքներում. Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ: Շտապե՛ք գրանցվել առկա ազատ հարթակներում՝ Երևանում՝ 1) Հայկական պետական մանկավարժական համալսարան 2) Ա.Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան 3) Վարդանանք կրթահամալիր, Միչուրինի փողոց 4) Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Նորքի այգիներ փող., 193 շենք Մարզերում և Արցախում՝ 1) ք․ Աբովյան, Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց 2) ք․Գավառ, Գավառի 7 միջն. դպրոց 3) ք․ Էջմիածին, Էօրնեկեան դպրոց 4) ք․ Նոյեմբերյան, թիվ 2 նախադպրոցական հաստատություն 5) գ. Անիպեմզա, Անիպեմզայի միջնակարգ դպրոց 6) ք. Դիլիջան, Դիլիջանի համայնքային կենտրոն 7) ք. Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան դպրոց 8) գ․ Ամրակից, Ամրակիցի միջնակարգ դպրոց 9) ք. Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան 10) ք. Բերձոր, Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց 11) Շուշի, Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ

 

Գրանցվելու համար՝  http://teladrutyun.am

Աղբյուրը՝ Edu.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: