Նորություններ

10 տոկոսով կբարձրանան զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը

Ուշագրավ 2019-03-27

ԱԺ-ում կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին զեկույցի քննարկումն այսօր սկսվել է մի քանի լավ լուրով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվում է 2019թ.-ի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը, իսկ 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Նախատեսվում է նաև իրականացնել շուրջ 300 կմ ճանապարհների հիմնանորոգում ու նորոգում: Ըստ որում, դա չի ներառում Հյուսիս-hարավ ավտոճանապարհը: Աղբյուրը՝ Aravot.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: