Նորություններ

Հովհաննես Թումանյան -150

Կրթական 2019-03-25

Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի Vբ դասարանում անցկացվեց միջոցառում նվիրված Հ. Թումանյանի 150-ամյակին՝ դասղեկ Մ. Հովհաննիսյան։ Աշակերտները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը, արվեստի ու գրականության մեջ ունեցած նրա մեծ ներդրումը: Ներկաները մասնակիցը եղան հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման, որի ընթացքում շնորհալի սաները ներկայացրին կենսագրական տվյալներ բանաստեղծի մասին, ասմունքեցին բանաստեղծություններից, քառյակներից , ներկայացրեցին նրա հեքիաթներից բեմականացումներ, ինչպես նաև երգեցին հատված «Անուշ» պոեմից և այլ ստեղծագործություններից։ Մանուկներին շատ սիրելի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ոգին միշտ անմահ է։ Նրա գործերը սիրում են թ՛ե մեծերը, թ՛ե փոքրերը։ Այդ է պատճառը, որ աշակերտների կատարումները հուզեցին ներկաներին։

Շիրակ, գ. Սառնաղբյուրի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: