Նորություններ

Շաբաթօրյակ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-03-25

Մարտի 23-ին Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցն իր ողջ կազմով <<Մաքուր Հայաստան>> համապետական ծրագրի շրջանակներում մասնակցեց շաբաթօրյակին: Աշակերտները մաքրեցին դասասենյակները,հանդիսությունների սրահը,ապա դասղեկների և ուսուցիչների հետ մաքրեցին,բարեկարգեցին դպրոցի բակը,շրջակայքը,հարակից տարածքները,հարակից փողոցը , դպրոցի ճանապարհը: XԱ դասարանի աշակերտները մաքրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի շրջակայքը,իսկ XIԱ դասարանի աշակերտները՝ Արգիշտի I-ի թողած սեպագիր արձանագրության շրջակայքը: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին աշխատում և գիտակցում,որ դպրոցի բակի,շրջակայքի մաքրումը,բարեկարգումը և աղբահանումը մաքուր են պահում իրենց մանկության փոքրիկ մոլորակը: Աշակերտների մոտ շաբաթօրյակն ունեցավ դաստիարակիչ նշանակություն ,նրանց մոտ ձևավորվեց շրջակայքում աղբ չթափելու մշակույթ: Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Ն. Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: