Նորություններ

Իվան Կռիլով-200 ամյակ - 15.03.19թ

Կրթական 2019-03-25

2019թ. մարտի 15-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Խուրշուդյանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովի 200ամյա տարելիցին: Կռիլովը ավելի քան 200 առակների հեղինակ է, որոնք այժմ էլ շատ արդիական են և սիրված: Մեծ ժողովրդայնություն վայելող առակներից մի քանիսը («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) աշակերտները բեմադրեցին ռուսերենով: Հանդիսատեսը մի ակնթարթ կարծես հայտնվել էր իր մանկության հեքիաթային աշխարհում:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: