Նորություններ

Հայ մարզիկները՝ Եվրոպայի գավաթի խաղարկության մեդալակիրներ

Սպորտ 2019-03-25

Բելառուսի Oշմյանի քաղաքում ընթացող ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Սեղմում հենարանից վարժության պայքարում ոսկե մեդալ է նվաճել Մանվել Գասպարյանը, արծաթե մեդալ՝ Արմեն Մարտիրոսյանը, Արայիկ Առաքելյանը, բրոնզե մեդալներ՝ Թաթուլ Հարությունյանը, Հարութ Ավանեսյանը և Արկադի Զաքարյանը։ Մեդալակիրների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, ով նաև Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահն է։ Նա սեղմում հենարանից վարժության պայքարում նվաճել է արծաթե մեդալ։ Ուժային եռամարտի պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Մանվել Գասպարյանը և Արմեն Մարտիրոսյանը, արծաթե մեդալներ՝ Արա Հովհաննեսյանը և Թաթուլ Հարությունյանը, բրոնզե մեդալ՝ Կարեն Ղահրամանյանը։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: