Նորություններ

Հետաքրքիր ու գեղեցիկ դասերի շարքը Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցո

Կրթական 2019-03-23

Ավանդական է դարձել առարկայական դասալսումներ կազմակերպել մեր դպրոցի 2-4-րդ դասարաններում՝ բնագիտական առարկաներից: Այս տասնօրյակում հետաքրքիր և բովանդակալից էին բոլոր այն դասերը, որոնց ունկընդիրն էին դառնում դպրոցի շատ-շատ ուսուցիչներ: Դասերի ընթացքում հին ու նոր մեթոդների յուրօրինակ զուգակցմամբ, որոնց ներկայությունը դասապրոցեսը դարձնում էին էլ ավելի ակտիվ, շարժուն և առավել շատ երեխաներ էին ներգրավվում դասի տարբեր փուլերում: Դատելով դասի ընթացքից և ձեռք բերված արժեքներից, կատարում էին կշռադատում: Դասերը հարուստ էին նոր արժեքներով, որոնք հարստացրին աշակերտների արժեհամակարգը՝ վերածվելով լուրջ ու կարևոր կարողության: Դասավանդող ուսուցիչները նշում էին, որ իրականում նման տասնօրյակների իրականացումը լրջորեն նպաստում են դպրոցականների կարողությունների և հմտությունների հավելմանը: Մրցույթի առանձնահատուկ փուլը յուրօրինակ էր: Գովասանագրերով պարգևատրվեցին 12 աշակերտ. ովքեր կոկիկ և վայելուչ են աշխատում շրջակա աշխարհի տետրում: Մ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: