Նորություններ

Շաբաթօրյակը Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-03-23

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցը իր ողջ կազմով մասնակցեց համազգային շաբաթօրյակին:Աշակերտները մաքրեցին իրենց դասասենյակները,ապա ուսուցիչների հետ մաքրեցին դպրոցի բակը, փխրեցրին ծաղկանոցը,նոր ծաղիկներ,թփեր ու ծառեր տնկեցին: Բարձր դասարանի աշակերտները ուսուցիչների օգնությամբ մաքրեցին զբոսայգին ,վարդի թփեր տնկեցին ,մաքրեցին նաև հուշարձանի տարածքը և եկեղեցու շրջակայքը: Աշակերտները աշխատանքները կատարում էին մեծ ոգևորությամբ՝ գիտակցելով,որ շրջակայքի մաքրությունը շատ կարևոր է ,որ մաքրելով մեր երկրի փոքրիկ անկյունը իրենք նպաստում են մեր ողջ երկրի մաքրությանը: Այս գիտակցումը շատ կարևոր է մեր երկրի իսկական քաղաքացի դաստիարակելու համար:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: