Նորություններ

ՄԱՅՐՍ ՊԱՏԿԵՐՆ Է ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Կրթական 2019-03-22

2019թ մարտի 21-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի IVբ դասարանցիները ուսուցիչներ Լաուրա Պողոսյանի և Լուսինե Մարգարյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին "Մայրս պատկերն է Մայր հայրենիքիս"խորագրով գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված գարնանը,ինչպես նաև Մայրության և գեղեցկության տոնին։Աշակերտները իրենց գեղեցիկ կատարումներով մեծարեցին մայրերին, գովերգեցին նրանց՝երախտիքի անսպառ խոսքեր ասելով ու երգեր կատարելով։ Միջոցառումը ուներ գեղագիտական ,ուսուցողական և դաստիարակչական մեծ արժեք։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: