Նորություններ

Մաթեմատիկայի և երաժշտության ինտեգրված դաս

Կրթական 2019-03-21

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ Ա. Գևորգյանը ինտեգրված դաս վարեց՝ ցույց տալով մաթեմատիկայի գործնական կիրառությունը նոտագրության մեջ՝ դրանով ևս մեկ անգամ ընդգծելով մաթեմատիկայի լայն հնարավորությունները,այն սովորելու և յուրացնելու անհրաժեշտությունը: Ուսուցիչը նախ մտագրոհով վեր հանեց աշակերտների գիտելիքները բաժինների,կոտորակների,դրանց տեսակների վերաբերյալ,սահմանեցին կանոնավոր և անկանոն կոտորակները,ապա խաղի միջոցով աշակերտները ընտրեցին և կանոնավոր և անկանոն կոտորակների ծառերին փակցրին պտուղներ՝ համապատասխան կոտորակներով: Աշակերտները ձևակերպեցին կոտորակների հիմնական հատկությունները, կրճատումը, կոտորակների հավասարության հիմնական պայմանը: <<Գտիր զույգեր>> մեթոդի կիրառմամբ գտան իրար հավասար կոտորակները: Նախապես պատրաստված սահիկահանդեսի միջոցով աշակերտները ներկայացրին երաժշտության դերը ,դրա ազդեցության վերաբերյալ նյութեր,ասույթներ երաժշտության մասին : Ֆլիպչարտի վրա ներկայացրին երաժշտության և մաթեմատիկայի միջև եղած կապը՝ զուգահեռներ անցկացնելով կոտորակների և նոտաների տևողության միջև: Դասը ամփոփվեց անհատական քարտային աշխատանքով : Վերջում աշակերտների կողմից մաթեմատիկային նվիրված երգ կատարվեց:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: