Նորություններ

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանիների առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Սպորտ 2019-03-21

Ավարտվել է Երևանում ընթացող Հայաստանի վոլեյբոլի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր: Առաջնության ընթացքում կայացել է 26 հանդիպում։ Աղջիկների պայքարում եզրափակչում հանդիպել են «Ավան» և ԽՄՕՄՄ թիմերը․ հանդիպումն ավարտվել է «Ավան» թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Աղջիկների պայքարում 3-րդ և 4-րդ տեղերի համար մրցել են «Աշտարակ» և «Սիսիան» թիմերը։ Ավելի ուժեղ են գտնվել Սիսիանի աղջիկները՝ հաղթելով 3:1 հաշվով: Տղաների եզրափակիչ խաղում հանդիպել են «Արաբկիր» և ԽՄՕՄՄ թիմերը: Լարված պայքարում, ի վերջո, ավելի ուժեղ է գտնվել Արաբկիրի տղաների թիմը՝ հաղթելով 3:2 հաշվով: Տղաների մոտ 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարել են Վանաձորի և Գավառի թիմերը․ հաղթել է «Վանաձոր» թիմը՝ 3:0 հաշվով: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են համապատասխան պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ հատուկ սահմանված մրցանակներով, ինչպես նաև ՀՎՖ կողմից թիմերին հանձնվել են գնդակներ: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: