Նորություններ

ԱՐԵԳԱԿԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Կրթական 2019-03-21

Մարտի 15-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցում <<Զարմանահրաշ մոլորակ>> խմբակի սաները բնագիտության ուսուցչուհի Ա. Մկրտչյանի գլխավորությամբ կազմակերպեցին մի գեղեցիկ և հետաքրքրաշարժ միջոցառում՝ 《Արեգակի գերդաստանը》խորագրով։ Աշակերտները հյուր գնացին արեգակի գերդաստանին, շնորհակալություն հայտնեցին արեգակին իրենց լույս ու ջերմություն պարգևելու համար։ Ներկայացրեցին մեր երկիր մոլորակին։ Իրենց ելույթներում նշեցին, որ այն մեր հողագունդն է, մեր միակ տիեզերական տունն, տիեզերքի մեր անկյունն է։ Ասմունքի և երաժշտական ստեղծագործությունների միջոցով գովերգեցին արեգակի շուրջը պտտվող 9 մոլորակներին։ Հիշեցին Մեծն Թումանյանի պատգամը. Հե՜ յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ։ Ի՜ նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ Եզրափակելով միջոցառումը՝ նշեցին, որ արեգակը հաշտ ու համերաշխ ապրում է իր մոլորակների հետ և մաղթեցին համերաշխություն, հանդուրժողականություն և ներողամտություն աշխարհի մարդկությանը և հայ ժողովրդին, և թող բոլորը ապրեն խաղաղ և արևի նման նայեն աշխարհին։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: