Նորություններ

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱԴԸ ՖՐԱՆԿՈՖՈՆ

Կրթական 2019-03-21

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է և Կապանի N 5 հիմնական դպրոցում օրը սկսվեց Ֆրանկոֆոն նոտայով: Աշակերտական խորհուրդը դեռ մեկ ամիս առաջ էր ծրագրել կոլեգիալ կառավարման իրենց իրավունքը ներդնել Ֆրանկոֆոն մշակույթի խրախուսմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, համերաշխության տարածմանը: Հաջորդիվ կատարվեցին համապատասխան գործողությունները` 1. Օրվա ընտրություն-տնօրենության հետ համաձայնեցում 2. Ծրագրի կազմում 3. Աշակերտների կցագրում փոխարինվող պաշտոններին 4. Գործառույթների բաշխում 5. Ֆրանկոֆոն նյութերի պատրաստում, բաժանում 1-ին ժամի դասավանդողներին 6. Ֆրանսիական երաժշտության հավաքագրում, տեխնիկայի նախապատրաստում 7. Անվանաքարտերի (բեջերի) պատրաստում, բաժանում 8. Գործակարգավարական ժողով-օրվա ռեժիմի իրազեկում. Համաձայն վերոնշյալի, մարտի 20-ին, տնօրենի հրամանով, դպրոցի կառավարումը հանձնվեց ուսուցչական կազմի կողմից ընտրված աշակերտներին, որոնցից 36-ը որպես ուսուցիչ, դասավանդեցին առարկաները, իսկ 5 աշակերտներ վիճակահանությամբ կատարեցին ղեկավար աշխատանքները (տնօրեն` Արզումանյան Անի - 7բ , փոխտնօրեն ուս. գծով- Բաբայան Նանե - 8բ, ՄԿԱ – Այվազյան Էլեն- 9ա, ԴԱԿ-Հարությունյան Մարթա- 8ա): Օրն ընթացավ ռեժիմի և նախատեսված պլանի համաձայն: Վաղ առավոտյան երեխաներին և աշխատողներին դպրոց կանչեց ֆրանսիական երգն ու երաժշտությունը: Բովանդակային ճեպահավաքից հետո հնչեց զանգը և բոլորը գործի անցան: Ուշագրավ էր, որ աշակերտները լիարժեք պատրաստվել էին դասերին և ամենայն պատասխանատվությամբ ստանձնել գործը: - Ընդամենը երեք ժամ եմ պարապել, բայց շա~տ հոգնել եմ,- հոգոց հանելով ուսուցչանոց մտավ Անժելիկան: - Օրն այնպես լա~վ է անցնում, ամեն ինչ այնպես հարթ է ու կարգին,- ծածուկ թռվռաց Նանեն: - Ամեն ինչ լուրջ էր ու գոհացնող,- զարմացական հնչեց ընկեր Սարգսյանի շուրթերից: Դասերից հետո կայացավ մանկավարժական խորհրդի լիակազմ նիստ, որտեղ ներկայացվեց, արված աշխատանքը, որն իրապես մասնագիտական կողմնորոշման գործուն մոտիվացիա էր: Դպրոցի ուսմասվար և տնօրենի պաշտոնակատար Ա. Մկրտչյանը ամփոփեց օրը և խրախուսեց աշակերտական միտքն ու գործը, հավաստեց, որ ինքնակառավարումը երեխայի շահերի պաշտպանության ապահովում է, որում համոզվեցին երեխաները, ստանալով լիարժեք վստահության քվե ավագների կողմից: Այո՛, օրը տոնական էր և հանդիսավորության պակաս չզգացվեց. պաշտոնապես հանձնվեց <<Գործիր ստանդարտից դուրս>> մրցույթում հատուկ անվանակարգերի արժանացած դասարանների շնորհակալագրերը, որն, ի դեպ կնքել էր, տնօրենի պաշտոնը ստանձնած Անի Արզումանյանը: ԱԽ նախագահ Մարթա Հարությունյանը կոչ արեց` նոր մտահղացումների:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: