Նորություններ

Թումանյանի 150-ամյակին նվիրված նկարների ցուցահանդես

Կրթական 2019-03-20

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված նախատեսված միջոցառումների շարքից իրականացավ «Ես ձեզ հետ եմ, ձեր մեջ» խորագրով նկարների ցուցահանդեսը: Դպրոցի նախամուտքում տեղադրված ցուցահանդեսը Թումանյանական աշխարհ է տեղափոխում յուրաքանչյուր ներս մտնողի: Մեծ բանաստեղծի հանրաճանաչ ստեղծագործությունների հերոսները, հեքիաթների դրվագները Թումանյանական ոգով ու շնչով հագեցած գունեղ մի աշխարհ են բացել: Ցուցահանդեսը դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն ընձեռեց մեկ անգամ ևս առնչվել Մեծ Լոռեցու ստեղծագործությանը և ի ցույց դնել նկարչական կարողությունները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: