Նորություններ

Միսս դպրոց 2019

Կրթական 2019-03-20

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում իրարանցում էր, տոնական տրամադրություն. նշվում էր մարտի 8-ը: Ավանդույթ է դպրոցում, որ կանանց միամսյակը նշեն գեղեցիկ միջոցառումով՝ <<Միսս դպրոց - 2019>>: Մրցույթի նպատակն է բարձրացնել աշակերտների գեղագիտական ճաշակը: Միջոցառմանը մասնակցում էին 1-9 - րդ դասարանի աշակերտները: Ընտրված զույգերը միջոցառմանը ներկայանալու էին երեք համարով. սպորտային, հայկական տարազով և պարահանդեսային զգեստով: Միջոցառման ընթացքում ընտրված զույգերը պետք է կարողանային ցուցադրել իրենց գեղեցիկ ժպիտը, հմայքը, ինտելեկտը և նազելի քայլվածքը: Միջոցառումը ընդմիջվում էր դպրոցի աշակերտների փայլուն կատարումներով՝ նվիրված գարնանը և գեղեցիկ սեռին: Ցուցադրություններն անցնում էին լարված, բայց հաճելի մթնոլորտում: Ժյուրին դժվար ընտրության առջև էր կանգնած: <<Միսս դպրոց>> տիտղոսին արժանացավ IXգ դասարանի աշակերտուհի Շուշան Հակոբյանը: Միջոցառման մյուս մասնակիցներն էլ ստացան նոմինացիաներ և շնորհակալագրեր, իսկ տղաները իրենց ընկերուհիներին գեղեցիկ ձևով ներկայացնելու և մասնակցության համար ստացան հատուկ շնորհակալագրեր: Դպրոցի և մանկավարժական կոլեկտիվի կողքին լինելու, դպրոց-աշակերտ-ծնող կապը ապահովելու համար մի քանի ծնողներ ևս ստացան շնորհակալագրեր /Հ. Դավթյան, Շ. Փանոսյան և Ռ. Մանուկյան/: Դահլիճը ցնծում էր. ծափերն ու հաճելի խոսքերը, բարեմաղթանքները չէին դադարում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: