Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակում

Սպորտ 2019-03-20

Евро-Футбол.ру ռուսական սպորտային կայքն ընտրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը: Այդ ցանկում է նաև ՀՀ ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանը չի փայլում, բայց նա դեռ չի ասել իր վերջին խոսքը անգլիական ֆուտբոլում: Վերջերս նա ապաքինվեց ծանր վնասվածքից հետո: Վերջին բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստը աչքի է ընկնում գոլերով և գոլային փոխանցումներով: Նա դեռ կարող է լիցքավովել և այնպիսի խաղամակարդակի հասնել, որն ուներ երբ խաղում էր գերմանական «Բորուսսիա» ակումբում»,- գրում է ռուսական հրատարակչությունը: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: