Նորություններ

Բաց դաս ֆիզիկա առարկայից

Կրթական 2019-03-19

Ֆիզիկան մի զարմանահրաշ աշխարհ է ` հետաքրքիր ու բազմաբովանդակ: Այդ յուրօրինակ աշխարհի տարրերից մեկին ` Արքիմեդի օրենքին էր նվիրված բաց (օրիակելի) դասը, որն անցկացվեց ս/թ մարտի 15-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ բնագիտական հոսքի դասարանում: Բազմամյա փորձն ուսած հմուտ ուսուցչուհի Նազարյան Հենզելան կարողացավ ներկաներին տեղափոխել մի վարպետորեն համակցված զարմանահրաշ աշխարհ ` շաղախված դպրոցում պարապվող գրեթե բոլոր առարկաների հյուսվածքով : Դասաժամի փուլերն ունեին հետաքրքիր լուծումներ , այն հագեցած էր նորարարությամբ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 10 ա/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: