Նորություններ

Բաց դաս կենսաբանությունից

Կրթական 2019-03-19

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Ռ. Միկիչյանը բաց դաս վարեց կենսաբանություն առարկայից VII դասարանում: Թեման ձկների վերադասն էր:Աշակերտները նախ տեսականորեն ներկայացրին թեման , T-աձև աղյուսակով՝ ձկների տեսակներն ու ենթատեսակները:Դրանից հետո աշակերտները սիգ ձկան վրա գործնականում բացատրեցին ձկան կառուցվածքը,ներքին օրգանները, նյարդային ,մարսողական ,շնչառական,արյունատար,արտազատական համակարգերը: Ներկայացրին նաև ձկների բազմացումը: Բոլոր հինգ աշակերտներն էլ ակտիվ էին,ձկան հերձումը և առանձին օրգանների նկարագրությունը առավել լավ ներկայացրին Արևիկ Բաղդասարյանը,Մարտին Գասպարյանը և Նառա Մնացականյանը: Դասը հետաքրքիր էր և բովանդակալից ,աշակերտները թեման շատ լավ էին յուրացրել:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: