Նորություններ

ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ -2019 ՄՐՑՈՒՅԹ

Կրթական 2019-03-15

Մարդու ստեղծած հրաշալիքներից մեծագույնը` գիրքը, իր մեջ մարմնավորում է աշխարհի կյանքի մասին բոլոր գիտելիքները, համաշխարհային բանականության աճի ամբողջ պատմությունը, հողագնդի ժողովուրդների ամբողջ պատմական աշխատանքն ու փորձը: Գիրքը մարդկության հոգևոր ուժերի հետագա զարգացման ամենահզոր զենքն է: Մարտի 13-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում անցկացվեց ընթերցման օլիմպիադայի դպրոցական 1-ին և 2-րդ փուլերը, որին մասնակցում էին 6- րդ դասարանների աշակերտները։ Թեժ մրցակցության, աշակերտների անզիջում պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին երկու լավագույն աշակերտուհիներ՝ 1. Օսիպյան Շուշանիկ Կարեն 6-րդ <<ա>> 2 Հովհաննիսյան Աննա Վահե 6-րդ <<բ >>, ովքեր սկսել են ջանասիրաբար աշխատել` մարզային փուլում պատվով ներկայացնելու կրթօջախը և ուսուցիչների անձնվեր աշխատանքը։

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: