Նորություններ

Մաթեմատիկական մրցույթ - միջոցառում

Կրթական 2019-03-14

Այսօր աշխարհում նշում են ամենաանսովոր տոներից մեկը` «Պի» թվի օրը: Պի (π) թիվը մաթեմատիկական հաստատուն է, որն արտահայտում է շրջանագծի երկարության հարաբերությունն իր տրամագծի նկատմամբ: Թվային արտահայտությամբ π-ն սկսում է 3.141592-ով և ունի անսահման մաթեմատիկական շարունակություն: Այս տոնը նշում են այսօր, քանի որ մարտի 14-ը ամերիկյան ոճով գրվում է ինչպես 3.14` π-ի թվային արտահայտության նման: Ինչպես կարծում են մասնագետները` այդ թիվը բացահայտվել է բաբելոնյան մոգերի կողմից: Այն կիրառվել է Բաբելոնյան հայտնի աշտարակի կառուցման ժամանակ: Մինչդեռ «Պի»-ի ոչ բավարար ճշգրտությունը հանգեցրել է ամբողջ նախագծի փլուզմանը: Հնարավոր է, որ այս մաթեմատիկական հաստատունն է ընկած եղել լեգենդար Սողոմոն արքայի Տաճարի կառուցման հիմքում: Հատկանշական է, որ Պի թվի տոնը համընկնում է ամենաազդեցիկ ֆիզիկոսներից մեկի` Ալբերտ Էյնշթեյնի ծննդյան օրվա հետ: Հենց այս գեղեցիկ օրն էլ , երբ ամբողջ աշխարհը տոնում է այդ կարևոր մաթեմատիկական հաստատունի տոնը, Լճկաձորի հիմնական դպրոցում կազմակերպվեց մի հիանալի մրցույթ-միջոցառում ՀՀ Տավուշի մարզի երկու հարևան դպրոցների' Լճկաձորի հիմնական և Արճիսի միջնակարգ դպրոցների միջև: Այս միջոցառումով էլ սկիզբ դրվեց երկու հարևան դպրոցների համագործակցությանը և հուսով ենք , որ սա կլինի առաջինը , բայց չի լինի վերջինը, այլ կլինի շարունակական և կամրապնդի երկու դպրոցների թե' մանկավարժների և թե' աշակերտների փոխհամագործակցությանը: Մրցույթի մասնակից թիմերն էին' Արճիսի միջնակարգ դպրոցը ներկայացնող <<Վիկտորիա>> և Լճկաձորի հիմնական դպրոցը ներկայացնող <<Գիտունիկ>> : Մրցույթը տեղի ունեցավ 3 փուլով: 1-ին փուլ՝ Գործնական /Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է նախապես պատրաստած ցուցադրումը Անանիա Շիրակացու և Պյութագորասի մասին/: Ընդմիջում------- Երգ 2-րդ փուլ՝ Տեսական / Յուրաքանչյուր խումբ պատասխանում է 10 տեսական հարցի՝ 5-ը հանրահաշիվ, 5-ը երկրաչափություն առարկայից/: Ընդմիջում ---- Պար 3-րդ փուլ՝ Տրամաբանական և հետաքրքրաշարժ / Յուրաքանչյուր խումբ լուծում է 5 տրամաբանական խնդիր և ներկայացնում/ : Մասնակից երկու թիմերն էլ հիանալի հանդես եկան ու իրենց ակտիվ մասնակցություն համար արժանացան պատվոգրերի։ Կազմակերպիչներ' Ռ. Մալինյան և Ա. Գևորգյան։

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: