Նորություններ

Մարտիրոս Սարյան

Կրթական 2019-03-14

Հերթական հպարտության դասն էր Արտենիի միջնակարգ դպրոցում : 8-րդ դասարանը երախտիքի և ակնածանքի ցերեկույթ էր կազմակերպել ` նվիրված սակավաթիվ երջանիկ արվեստագետներից մեկին ` Մարտիրոս Սարյանին: Իհարկե , հախուռն գույների վարպետը` հայ նոր նկարչության ուսուցչապետը, ապրեց ու ստեղծագործեց իր հեքիաթային Հայաստանի արևի ու լույսի աշխարհով` իր հոգու արևն ու վեհությունը դնելով անզուգական կտավներում: Աշակերտները ներկայացրին ոչ միայն Մարտիրոս Սարյանի կենսագրությունը , այլև անդրադարձան նրա անցած ստեղծագործական ուղուն : Աշակերտների շուրթերով <<խոսում էին>> սարյանական կտավները` պատմելով Արև - Հայաստանի գունային պատկերների, բնության հրաշք գեղեցկությունների մասին:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: