Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2019-03-13

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում հերթական միջոցառումն էր կազմակերպված աշխորհրդի կողմից: Միջոցառման գաղափարը և ծրագիրը հղացել էր XII դասարանի աշակերտուհի, աշխորհրդի մշակութային հանձնախմբի նախագահ Մարինե Իշխանյանը, ամբողջ կազմակերպչական աշխատանքն իրականացրել էր դպրոցի փոխտնօրեն Լաուրա Սոլոմոնյանը` ինչպես միշտ չխնայելով ո´չ իր, և ո´չ էլ աշակերտների ուժերը: Միջոցառումը նոր ձևաչափի մեջ էր` յուրօրինակ ու անչափ հետաքրքիր: Էկրանին հայտնվում էին կադրեր որևէ հանրահայտ ֆիլմից: Աշակերտները կատարում էին ֆիլմին բնորոշ որևէ երգ և երաժշտությանը համահունչ պար: Բոլոր կատարումները հասել էին պրոֆեսիոնալիզմի. անգլերեն երգերը հնչում էին նույն թեթևությամբ, ինչպես հայերենը, իսկ երբ «Սպանված աղավնի» ֆիլմի երաժշտության տակ Նելլի Գրիգորյանը ցուցադրեց իր իսկ ստեղծագործություն-պարը` ներկաների հիացմունքը հասավ գագաթնակետին: Հիացմունքի էին արժանի Մարինե Իշխանյանի, Օլգա Գասպարյանի, Շողեր Գալստյանի, Մարիամ Սիմոնյանի, Ռուբինա Աբրահամյանի, Սամվել Գրիգորյանի և մյուսների կատարումները: Տեխնիկական մասն իրականացնող բազմատաղանդ Հրաչուհին փայլեց նաև իր երգով: Դպրոցը միշտ աչքի է ընկնում միջոցառումների առատությամբ, սակայն այս միջոցառումը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: