Նորություններ

Դասղեկի ժամ՝ նվիրված Մեծ Սպարապետին

Կրթական 2019-03-13

<<Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով,գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է>> ինքն իր մասին ասել է սպարապետը: Մարտի 5-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր –Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեցի ունեցավ Վազգեն Սարգսյանին նվիրված դաս-միջոցառում 10-րդա դասարանի դասղեկ Հ. Կարապետյանի և դաստիարակչական աշխատանանքների կազմակերպիչ՝ Ծ. Կարապետյանի նախաձեռնությամբ: Աշակերտները ներկայացրին Վ. Սարգսյանի կյանքն ու գործունեությունը որպես զինվոր, լրագրող, քաղաքական գործիչ: Միջոցառումը համեմված էր գեղեցիկ երգերով՝ <<Սպարապետ>>, <<Մոր երգը զինվորին>>, <<Արժանի>> և բանաստեղծություններով: Միջոցառումն ուղեկցվում էր տեսասահիկներով, դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված Սպարապետին: Տպավորիչ էր զինղեկ Գ. Մանուկյանի խոսքը՝ նվիրված Վ . Սարգսյանին. -Նրա սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը: Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան… Լճաշենի միջնակարգ դպրոց

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: