Նորություններ

26.02.19 Եզդիների միջոցառում

Կրթական 2019-03-13

2019թ. փետրվարի 26-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում եզդիերենի ուսուցչուհի Գ. Թամոյանը եզդի աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Խըդըրնավիի տոնին: Ամեն տարի փետրվարի 13-ից հետո առաջին երեքշաբթի օրը եզդիների մոտ սկսվում են Խըդըրնավիի ծոմի օրերը, որոնք տևում են երեք օր, իսկ ուրբաթ օրը՝ Խըդըրնավիի տոնն է: Այդ տոնակատարությունը իր մեջ կրում է նպատակների ու ցանկությունների իրականացման խորհուրդ: Ինչպես ամեն տոնին, այս տոնին ևս գժտված ու միմյանցից նեղացած անձինք պիտի հաշտվեն՝ մոռանալով նախկինում եղածը: Եզդիները հավատում են, որ Խըդըրնավին ցանկություն և նպատակներ իրականացնող հզոր ուժ է և օգնում է կարիքավորներին, նեղյալներին, ճանապարհորդներին:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: