Նորություններ

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Կրթական 2019-03-12

Կապանի N 5 հիմնական դպրոցում շարունակում են <<Անվտանգ համացանց>> դասընթացի անցկացումը: Օրվա լսարանը 9-րդ <<ա>> դասարանն է, իսկ դասընթացավարները կրկին 8-րդ <<բ>> դասարանցիներ Նոննա Ավանեսյանը, Բելա Գևորգյանը և Նանե Բաբայանը: Դասընթացավարներն օգտակար հղումներով մատուցեցին նախատեսված թեման, որոնցով կարելի է ստուգել յուրաքանչյուրի համացանցային անվտանգությունը: Վերջում դասընթացը վերածվեց ասուլիսի, որում աշակերտները եզրահանգեցին, որ ագրեսիվ գործելը չունի արդարացված պատճառաբանություն նաև վիրտուալ շփումներում: Հարկ է նշել, որ ՎՎ Կապանի ՏԶ գրասենյակի նախաձեռնած դասընթացները վերոնշյալ թեմայով արդյունավետ էր և վերապատրաստված աշակերտները հաջողությամբ դպրոցում ներդնում են ձեռք բերած հմտությունները:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: